ԱՄՆ-ում հոգևորականին սպանել են աղոթքի ժամանակ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում քրիստոնյա հոգևորականին սպանել են երեկոյան պատարագի ժամանակ` կրակ արձակելով նրա ուղղությամբ. գրում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին:
Ինչպես պատմում են ականատեսները, պատարագի ժամանակ անհայտ տղամարդը մտել է եկեղեցի, մոտեցել հոգևորականին և երկու անգամ կրակ արձակել նրա ուղղությամբ: Երբ վերջինս վայր է ընկել, տղամարդը ևս մեկ անգամ է կրակել, իսկ այնուհետև դիմել փախուստի:
Սպանության պահին եկեղեցում եղել է 60 մարդ, այդ թվում` հոգևորականի կինը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, սպանությունից քիչ անց ոստիկանություն է եկել մի տղամարդ, ով խոստովանել է կատարածը: Հանցագործը 53-ամյա Վուդրո Քերին էր: Սպանության պատճառների մասին ոչինչ հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)