Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բեռնատար Mercedes-ն ու Ford Transit-ը կողաշրջվել են (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մազրում: Ժամը 05:30-ի սահմաններում ԼՂՀ բնակիչ 64-ամյա Մելսիկ Ուլուբաբյանը, վարելով Mercedes մակնիշի 11 ԼՍ 149 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վերջնամասում, բախվել է Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչ, 26-ամյա Գեղամ Հայրապետյանի վարած Ford Transit մակնիշի 35 ԼV 569 համարանիշի, այնուհետև՝ Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչ, 27-ամյա Ավետիք Սարոյանի վարած Mercedes Benz 809 մակնիշի 826 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Ford-ն ու բեռնատար Mercedes-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով հայտնվել դաշտամիջում: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Ռուստամ Ռուստամյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Սարոյանի վարած Mercedes-ը հաշվառված է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի հաշվեկշռում և ավտոմեքենայի բեռնախցիկը, ըստ վարորդի հայտարարության, բարձված է եղել մոտ 3 տոննա քաղցրավենիքով: Գ. Սարգսյանի հանձնարարականով՝ վարոդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի ©shamshyan.com
Շարունակությունը` այստեղ:




















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն