Սյունիքում ավարտվեցին ընտրությունները
Քաղաքական
Քիչ առաջ թիվ 38 ընտրատարածքում ավարտվեցին ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, այսօր թիվ 38 ընտրատարածքում անց են կացվում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Առավոտյան ժամը 8:00-ին, սահմանված կարգով, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը:
ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 608 քաղաքացիներից առավոտյան մինչև ժամը 8:00-ը տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 13-ը:
Հանձաժողովների բացակայող անդամներից 5-ը ներկայացնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, 7-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունը և հանձաժողովի մեկ անդամ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր նախագահներն ու քարտուղարներն սահմանված կարգով ներկայացել են ընտրական հանձնաժողովներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն