Հայտնի են թիվ 38 ընտրատարածքի ընտրությունների նախնական արդյունքները
Քաղաքական
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատեղամասում երեկ տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում նախնական արդյունքերով հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանը: Այս մասին Լուրեր.com-ը տեղեկացավ ԿԸՀ պաշտոնական կայքից:
Արմեն Կարապետյանը հավաքել է 20 744 ձայն, իսկ մյուս թեկնածուն` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը, հավաքել է 3 555 ձայն:
Ընտրողների ընդհանուր թիվը` 50 370 է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն ըստ ստորագրությունների` 25 349:
Անվավեր է համարվել 1 037 քվեաթերթիկ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն