Լիոնել Մեսսիի հերթական ռեկորդը
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ալմերիայի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալով` հավասարվեց կատալոնացիների նախկին հարձակվող Սեսար Ռոդրիգեսին:
«Կապտանռնագույնների» կազմում 2 ֆուտբոլիստն էլ դարձել են 223-ական գոլի հեղինակ:
Բացի այդ, արգենտինացին դարձավ Լա լիգայի պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն: Այս ցուցանիշով նրան գերազանցում են Տելմո Սարան (251 գոլ), Ուգո Սանչեսը (234 գոլ), Ռաուլը,(228), Ալֆրեդո դի Ստեֆանոն (227):
Իսպանիայի առաջնության արտագնա խաղերում հեղինակած գոլերի քանակով Մեսիին նաև գերազանցեց Ուգո Սանչեսի ռեկորդը: Արգենտինացին իր ակտիվում արդեն ունի 100 գոլ. տեղեկացնում է marca-ն:
Հիշեցնենք, որ «Ալմերիայի» հետ խաղում հարձակվողը վնասվածք է ստացել և կբացակայի 2-3 շաբաթ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում