Ռոբերտո Մանչինին` «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պայմանագիր է կնքել «Գալաթասարայի» հետ:
Gala TV-ի տեղեկությունների համաձայն` Մանչինին 3 տարվա պայմանագիր է կնքել` 5,5 մլն տարեկան աշխատավարձով:
Ավելի վաղ Sport Mediaset-ը տեղեկություններ տարածեց, որ 48-ամյա իտալացին կնքել է երկամյա պայմանագիր և կվաստակի տարեկան 7 մլն եվրո:
Ակնկալվում է, որ նոր ակումբում Մանչինին իր առաջին հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի շրջանակներում «Յուվենտուսի» հետ հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում