Գվարդիոլան ինձ զոհեց հանուն Մեսսիի. Իբրահիմովիչ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հերթական անգամ քննադատել է Զլատան Իբրահիմովիչը. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Գվարդիոլան ինձ զոհեց հանուն Լիոնել Մեսսիի և համարձակություն չունեցավ այդ մասին ինձ ասել: Ես ավելի շատ գոլեր կհեղինակեի: Խնդրեցի Պեպին անկեղծ պատասխանել` համապատասխանում եմ արդյոք թիմին: Նա ինձ ասում էր, որ հիանալի ֆուտբոլիստ եմ, և նստեցրեց ինձ պահեստայինների նստարանին: Ով գնում է իմ տրանսֆերը, նա ձեռք է բերում Ferrari: Գվարդիոլան հիանալի մասնագետ է, սակայն նա վախկոտ է, ոչ թե տղամարդ»,- նշել է Իբրահիմովիչը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն