Սյունիքում ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն են ունեցել Մաքսիմ և Վահե Հակոբյանները
Քաղաքական
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատեղամասում երեկ տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում, նախնական արդյունքերով, հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանը: Վերջինս հավաքել է 20 744 ձայն, իսկ մյուս թեկնածուն` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը, հավաքել է 3 555 ձայն:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով տեղի ունեցած ընտրությունների մասին, ասաց, որ այս ընտրությունները ոչնչով չտարբերվեցին նախկինում տեղի ունեցածներից. «Ըստ էության, մենք ունեցանք այնպիսի ընտրություններ, որպիսիք ունենում ենք վերջին ժամանակներում: Արդեն դասական դարձած ընտրություններ են, երբ կիրառվում է ադմինիստրատիվ ռեսուրսը, որն էլ հատկապես քաղաքացիների պասիվ մասնակցության պայմաններում բերում է իշխող կուսակցության թեկնածուի «հաղթանակին»: Այս ընտրությունը որևէ ձևով չտարբերվեց մնացածից»:
Հարցրինք նաև` ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունեցել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ու նրա որդին` մարզպետ Վահե Հակոբյանը, վերջինս պատասխանեց. «Բնականաբար, վարչական ռեսուրսը հո գյուղապետը չի՞ կիրառում»:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների բողոքարկմանը կամ վերահաշվարկին, կուսակցության փոխնախագահը տեղեկացրեց, որ դեռևս քննարկվում են այդ հարցերը, և տեղի շտաբի ներկայացուցիչները կորոշեն` բողոքարկել, թե` ոչ:
Արմեն Մարտիրոսյանը նաև շնորհակալություն հայտնեց իրենց գործընկերներին` ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի անդամներին, ովքեր պատրաստակամություն հայտնեցին և այցելեցին տեղամասեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն