Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
«Սեպտեմբերի 18-ին ՀՀ ավելի քան 100 հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, այդ թվում` ԱԺ 8 պատգամավոր, միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանին` պատրաստակամություն հայտնելով անձնական երաշխավորությամբ հանդես գալ, որպեսզի փոխվի քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը»,-այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքերով՝ 8 պատգամավոր երաշխավորել է, որ Տիգրան Առաքելյանը կդրսևորի այնպիսի վարքագիծ, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
«Ի հեճուկս սրա` դատարանը նույնն է թողել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը՝ կալանքը, ինչն այս միջնորդության առկայության պարագայում ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Տիգրան Առաքելյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Ելնելով վերը նշվածից` հիմա այստեղ արձանագրում եմ, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է. ես Տիգրան Առաքելյանին համարում եմ քաղբանտարկյալ և պահանջում եմ անհապաղ ազատ արձակել նրան,-հայտարարեց Փաշինյանը:
Վերջինիս ի պատասխան` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես Ձեզ խնդրում եմ` դուք ձեզ Գլխավոր դատախազի լիազորությունները մի' վերապահեք և մեղադրանքներ մի' հնչեցրեք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք խոսում եք խոսելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն