Ֆերնանդո Տորեսին սպառնում է լրացուցիչ երեքխայա որակազրկում (տեսանյութ)
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը, հնարավոր է, որակազրկվի ևս երեք խաղով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության «Տոտենհեմի» հետ հանդիպման 82-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից Յան Վերտոնգենի նկատմամբ կանոնները խախտելու համար՝ երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով: Ֆուտբոլիստն առաջին դեղինը նույնպես ստացել էր Վերտոնգենի նկատմամբ կանոնների խախտման համար. նա ճանկռել էր մրցակցի դեմքը:
Կարգապահական կոմիտեն կուսումնասիրի այդ միջադեպը: Եթե Տորեսի խախտումն ընդունվի որպես կարմիր քարտին արժանի խախտում, ապա ֆուտբոլիստը բաց կթողնի «Նորվիչի», «Քարդիֆի», «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» հետ հանդիպումները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում