Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծերը մերժվեցին
Քաղաքական
Ազգային ժողովի այսօրվա նիստում մերժվեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենսդրական նախագծերը:
Պատգամավորի կողմից ներկայացվել էր երեք նախագիծ, որոնք դրվեցին քվերակության` չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը չընդգրկվեց օրակարգ ունենալով 44 կողմ, 60 դեմ և 1 ձեռնպահ ձայներ, մյուս նախագիծը` «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին», օրենքի նախագծն էր (կողմ՝ 40, դեմ՝ 69 և ձեռնպահ 0) և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (18 կողմ, 67 դեմ և 18 ձեռնպահ):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն