Այս հարցում մեզ ոչ ոք չի խանգարելու. Գևորգ Կոստանյան
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր քննարկման դրեց Գլխավոր դատախազի նշանակման հարցը:
Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
Գևորգ Կոստանյանն Ազգային ժողովում հանդես եկավ ելույթով:
«Սահմանդրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների պարզ թվարկումն անգամ բավական է նույնիսկ ոչ իրավաբան մասնագետի համար` պատկերացում կազմելու, որ իրեն վերապահված լիազորություններից ցանկացածի իրականացման համար թույլ տրված նույնիսկ աննշան թերությունն ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ողջ համակարգի, և ընդհանրապես, պետության համար:
Ցավոք, մեր պետության առջև այս պահին ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնց առկայությունը մեզ դեռևս թույլ չի տալիս ունենալու մի այնպիսի պետություն, որտեղ բոլորն ապրում են ապահով և բարեկեցիկ կյանքով: Մեր առջև ծառացած խնդիրներից շատերն ունեն օբյեկտիվ պատճառներ և ինչ-որ չափով կարող են կապվել մեզանից անկախ հանգամանքների հետ:
Օրինակ` տնտեսական ոլորտում փակ սահմանները, անվտանգության ոլորտում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված հարևաններ, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ և այլն: Սակայն կա մի ոլորտ, որտեղ հաջողության հասնելու համար ամեն ինչ բացառապես կախված է մեզանից: Չկան օբյեկտիվ խոչընդոտներ, բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են. դա արդարադատության համակարգն է:
Ժողովրդավարական և իրավական պետության կառուցելու ճանապարհին, որտեղ ապահովված է իրավունքի գերակայությւոնը, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև և հարգված են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, մեր առջև չկա ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ, և այս հարցում մեզ ոչ ոք չի խանգարելու, նշանակությւոն չունեն ո'չ փակ սահմանները, ո'չ աշխարհաքաղաքական իրավիճակը:
Պատասխանատուն միայն մենք ենք, և պետք է պահանջենք միայն ու միայն բացառապես մեզանից»,-ասաց Գևորգ Կոստանյանը


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն