2005-ի այս օրը տպագրվեցին Մուհամմեդի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց մահմեդական աշխարհում
Գիտություն և Մշակույթ
Քարոզիչ, մարգարե, իսլամ կրոնի հիմնադիր,Մուհամմեդը ծնվել է 571թ. ապրիլի 20 (22) (ըստ որոշ աղբյուրների՝ 570), Մեքքա քաղաքում: Մահացել է 632թ. հունիսի 8-ին, Մեդինայում:
Նրա ծննդյան մասին այսպիսի ավանդապոտում կա. «Մ.թ. 571 թվականին, արաբական Մեքքա քաղաքում, Հաշիմի միության Քուրայշ ցեղի մոտ, որոնց ձեռքում էր գտնվում Քաբայի տաճարի բանալին ծնվեց Մուհամմեդը: Սա ասում է այն մասին, որ նա պատահական անձնավորություն չէր, նա անպայման դաստիարակված պետք է լիներ Քաբայի պաշտամունքի սովորություններով:Մուհամմեդի հայրը՝ Աբդալլահը մահացել էր մինչև զավակի ծնվելը, նրա մայր Ամինան մահացավ, երբ նա վեց տարեկան էր:
Մուհամմեդի դաստիարակությամբ զբաղվել է նրա պապը` Աբդալ Մութթալիբը, որը խորը հավատացյալ էր, պապից հետո Մուհամմեդի դասիտարակությամբ զբաղվեց հորեղբայրը` Աբու Թալիբը»:
Իսլամ ժողովրդի համար նա Ալլահից հետո երկրորդ կենտրոնական անձն է։ Ըստ իսլամի ուսմունքի Մուհամմեդին է Աստված ուղարկել սուրբ գիրքը` Ղուրանը:
2005 թ. այս օրը դանիական թերթերից մեկում տպագրվեց իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմեդի ծաղրանկարներ, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց մահմեդական աշխարհում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)