«Ռեալի» երկրպագուներն «Ատլետիկոյի» հետ խաղից հետո վանկարկել են Մոուրինյուի անունը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» երկրպագուները դժգոհ են մնացել մադրիդյան դերբիում իրենց թիմի ելույթներից. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Արքայական ակումբը» սեփական հարկի տակ «Ատլետիկոյին» զիջեց 0:1 հաշվով:
«Ինչադայի» շատ ներկայացուցիչներ կարծում են, որ դրա մեղավորը գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին է: Հանդիպումից հետո երկրպագուներից շատերը Մադրիդի փողոցներում վանկարկել են ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի անունը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն անցած մրցաշրջանում նույնպես քննադատության էր ենթարկվում «Ռեալի» երկրպագուների կողմից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում