«Կմերկանամ 10 000 դոլարի դիմաց». Ջուս
Հասարակություն
Երգչուհի Ջուսը, նույն ինքը՝ Յանինան, հայկական շոուբիզնեսի եզակի «խենթ» կերպարներից մեկն է: Նրան կարելի է տեսնել տարբեր ոճերում, ամենատաարբեր կերպարներում՝ գյուղական աղջնակից մինչև զուգարանակոնքին նստած ֆոտոշարք անող խենթուկ: Mediamall.am-ը զրուցեց երգչուհու հետ՝ պարզելու նրա հետագա անելիքները:
- Շուտով պատրաստվում ես ներկայացնել նոր տեսահոլովակ՝ «փանկ» ոճում: Ի՞նչ սպասելիքներ ունես նոր ոճից:
- Անկեղծ ասած, սպասելիքներ չունեմ: Ես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով և ներկայացնում եմ իմ այն երգերը, որոնք բխում են իմ սրտից: Իսկ «փանկ» ոճը ինձ հարազատ է այնքանով, որ քարոզում է ազատություն:
-Վերջերս ֆեյսբուքում տեղադրել էիր նյութ, որը վերաբերում էր հայտնի մոդելներից մեկի մերկանալուն: Iսկ դու կմերկանա՞ս հայկական շոուբիզնեսի համար, և ի՞նչ կարժենա Ջուսի մերկությունը:
- Անկեղծ ասած` ես մտածել եմ այդ մասին: Այո, կմերկանամ, եթե ինձ տան մեծ գումար: Ջուսը կմերկանա տասը հազար դոլարով: Դա կլինի նոր սկանդալ հայկական շոուբիզնեսում. նկարները կտարածվեն բոլոր կայքերում, ֆոտոշարքը կլինի ամենաքննարկվողը: Սակայն մինչև վերջ չեմ մերկանա, քանի որ դա ինձ համար անհետաքրքիր կլինի:
-Ինչպե՞ս եք վերաբերում համասեռամոլությանը՝ հատկապես վերջին քննարկումների ֆոնին:
-Ես բավականին նորմալ եմ վերաբերում այդ երևույթին, ունեմ շատ ընկերներ, որոնք համասեռամոլներ են, ինձ համար միևնույն է՝ ով ում հետ է քնում, ինձ համար կարևորը մարդկայինն է: Կարծում եմ, որ կարևորը մարդ հոգով համասեռամոլ չլինի:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն