«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբ Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում 

«Ինչ-որ մեկը ձայն է տալիս` «Ավետ». Դուք ճշտե՞լ եք, թե ով է այդ կանչի հեղինակը». Նիկոլ Փաշինյանը` Գևորգ Կոստանյանին

Քաղաքական

Ազգային ժողովն այսօր քննարկման դրեց Գլխավոր դատախազի նշանակման հարցը:

Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Նրան հարցով դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս հարցը վերաբերում էր հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին:

«Ես ուշադիր նայել եմ այդ դեպքերի տեսագրությունը և արձանագրել եմ մի փաստ, որ ժամը 23.08.04-ին մենք ունենք այսպիսի մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է մարդկանց խմբի հետևից, որի մեջ են նաև Տիգրան Խաչատրյանը և Զարզանդը: 23.08.04-ին ինչ-որ մեկը ձայն է տալիս` «Ավետ»: Ավետիք Բուդաղյանը հետ է դառնում և դրա արդյունքում` ստանում է այն վնասվածքը, որ քրեական գործում հիշատակվում է որպես թիվ 1 վնասվածք: Սա մի դրվագն է:

Երկրորդը հետևյալն է. դուք ելել եք այն կանխավարկածից, որ ինչպես մյուս, այնպես էլ թիվ 1 վնասվածքը իմ նշած պահին հասցրել են Զարզանդը և Տիգրան Խաչատրյանը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ այդ թիվ մեկ վնասվածքն ունի վերևից ներքև ուղղություն, իսկ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդը գտնվել են Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա և չէին կարող կրակել այնպես, որ աջից ձախ, վերևից ներքև ինքը վնասվածք ունենար, և, մանավանդ, փորձաքննությունն էլ չի հաստատել դա: Ձեր ղեկավարած նախաքննությունն էլ չի նույնականացրել, թե կոնկրետ ո′ր վնասվածքը ով է հասցրել: Այսինքն` եթե նույնականացրել է, ես որոշումը կարդացել եմ, չկա, դուք, խնդրում եմ` պարզաբանեք այս հարցը», - ասաց Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորին ի պատասխան` Գևորգ Կոստանյանն ասաց. «Այդ գործի առնչությամբ ես արդեն առիթ ունեցել եմ բազմիցս ներկայացնելու մի շատ կարևոր հանգամանք. նախաքննությունը իրականացվել է օբյեկտիվության, լրիվության, բազմակողմանիության պահպանման այն աստիճանով, որ մենք ոչ միայն հիմնավորել ենք յուրաքանչյուր գործողության հաջորդականության բնույթը և իրավական գնահատականներ ենք տվել, այլ նաև մենք ամբողջությամբ գործով ձեռք բերված ապացույցներով կարողացել ենք հերքել պաշտպանության կողմի ներկայացրած ցանկացած և յուրաքանչյուր փաստարկ: Այդ առումով թե′ ես, թե′ ՊՆ քննչական ծառայության պետը մանրամասն, դետալային անդրադարձել ենք գործի բոլոր հանգամանքներին:

23.08.04-ին, երբ որ (այո, հենց տեսագրության մեջ երևում է դա, բայց ես կարծում եմ նաև, որ հարկ է` դուք ամբողջականություն մտցնելու համար ներկայացնեք 23.08.02 վայրկյանի պահը) Ավետիք Բուդաղյանը մեքենայով կանգնած էր, նրա կողքին`մարդկանց խումբ էր, և այդ պահին ժամանում է Արտակ Բուդաղյանի մեքենան, վերջինս անմիջապես մեքենայից դուրս է գալիս` զենքը ձեռքին: Դա ակնհայտ երևում է: Երբ զենքը ձեռքին դուրս է գալիս, արդեն Ավետիք Բուդաղյանը և այդ ամբողջ խումբը ուղղորդվում են դեպի Արտակ Բուդաղյանը: Այդ ընթացքում ով է ում ուղղորդում, ով է ում հաջորդում, դա չէ կարևորը: Կարևորը այն մի հանգամանքն է, որ բոլորը հանկարծակի եկած զենքով մեքենայից դուրս եկող անձի վարքագծից` համապատասխան պահվածք են ցուցաբերում: Ինչու՞... որովհետև դրան հաջորդող ժամանակահատվածում տեսաձայնագրության մեջ դուք ակնհայտորեն կարող եք տեսնել, որ երբ զենքով անձը դուրս է գալիս, արդեն երկու հոգի (մենք տեսնում ենք, որ մեկը Տիգրան Խաչատրյանն է, և հաջորդը` Զարզանդ Նիկողոսյանը) անմիջապես գնում և վերցնում են զենքերը: Անգամ նույն տեսագրության մեջ տեսնում ենք, թե որ պահին գնացին մտան մեկը` տուն, մյուսը` մեքենայի մեջ, և որ պահին նրանք վերադարձան` յուաքրանչյուրը զենքը ձեռքին: Դեպքերի առումով հստակ ֆիքսված է, և ես չեմ կարծում` այդ առումով մենք կարող ենք տարաձայնություն ունենալ, առավել ևս` ՊՆ քննչական ծառայության պետը հնարավորություն տվեց լրագրողներին տեսնել ձայնագրությունը և տեսագրությունը համադրված:

Ես խնդրում եմ նաև ուշադրություն դարձնեք դատաբժշկական փորձաքննության կամ համալիր փորձաքննության` դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններին, որտեղ փորձագետներն ասում են, որ վնասվածքների համարակալումը պայմանական համարակալում է, առավել ևս` փորձագետներն իրենց եզրակացության մեջ հայտնում են, որ մենք չենք կարող որոշել, թե ո′ր վնասվածքները ի′նչ հաջորդականությամբ են եղել, համենայն դեպս` մեկ վնասվածքը ամենայն հավանականությամբ եղել է վերջինը, որովհետև այդ վնասվածքի պարագայում տուժողը հնարավորություն չէր ունենա կատարելու ակտիվ գործողություններ: 

Մենք ունենք դեպքի վայրից հայտանբերված պարկուճներ, զենքեր, գնդակներ և առնվազն մենք ունենք դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննության արդյունքներ, որտեղ հստակ երևում է, թե որ վնասվածքը որ զենքից է ստացվել: Սա այն դեպքում, երբ գնդակը հայտնաբերվել է: Մենք կարողացել ենք նաև իդենտիֆիկացնել գնդակ-պարկուճ-հրազեն համադրության մեջ, թե որ հրազենից է կրակված, և այդ հրազենը ում ձեռքում է եղել:

Մենք ունենք փքստեր, ըստ որոնց մարմնի վրա առկա է չորս վնասվածք, որոնցից երեքը արձակվել են մեկ տրամաչափի զենքից: Մեկը արձակվել է այլ զենքից, և այդ մեկ գնդակը պատճառվել է ըստ գործով ձեռք բերված այլ ապացույցների նաև Զարզանդ Նիկողոսյանի կողմից, իսկ այն երեք վնասվածքը պատճառվել է Տիգրան Խաչատրյանի կողմից»:

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Կոստանյանի պատասխանին, ասաց. «23.08.04 վայրկայնին ինչ-որ մեկը կանչում է Ավետիք Բուդաղյանին: Այդ կանչի արդյունքում` Բուդաղյանը հետ է դառնում և ստանում մահացու թիվ մեկ վնասվածքը: Դուք ճշտե՞լ եք, թե ով է այդ կանչի հեղինակը: Շատ մեծ է հավանականությունը, որ կանչի հեղինակը մի անձ է, որ քրեական գործի շրջանակներից դուրս է բերված»:

Գևորգ Կոստանյանի պատասխանը եղավ հետևյալը. «Եթե ձեզ անհագստացնում է, թե ով է կանչել, դա, չեմ կարծում, որ ճիշտ կլինի կապել վերջին կրակոցի հետ: Ի՞նչ պատճառով... որովհետև մենք առնվազն գիտենք`վերջին կրակոցը որն է, համենայն դեպս այն կրակոցը, որը մահացու է եղել: Ես ուզում եմ, որ դուք տարբերեք վերջին հասցրած վնասվածքը վերջին կրակոցից, որովհետև վերջին հասցված վնասվածքից հետո էլ է կրակոց հնչել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Երևանի կենտրոնում առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ)
Ամենադիտված