Վրաերթ-վթար Երևանում. ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածի ոտքը կտրվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 20-ամյա Խաչիկ Սարգսյանը, վարելով ВАЗ 21703 մակնիշի 88 AՕ 881 համարնիշի ավտոմեքենան, Կորյունի փողոցի թիվ 8 շենքի Նաիրի գրատան դիմաց վրաերթի է ենթարկել ГАЗ 3102 մակնիշի 21 ՍՏ 001 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում կանգնած քաղաքացուն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Խ. Սարգսյանն իր կողմից վարած ավտոմեքենայով բախվել է ГАЗ 3102-ին, և քաղաքացին մնացել է ավտոմեքենաների արանքում: Կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածին, ով կլինի 45-50 տարեկան տղամարդ, տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ում առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և ВАЗ 21703-ի վարորդ Խ. Սարգսյանը:
Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը ГАЗ 3102-ի վարորդն է, ում ոտքը, ըստ հավաքվածների, կտրվել է:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն