Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում Մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ 

Հուշ-երեկո՝ նվիրված Լևոն Անանյանին

Հասարակություն

Սույն թվականի սեպտեմների 29-ին, երեկոյան,Թբիլիսիի Հայ Առաքելական, Ուղղափառ սուրբ եկեղեցու «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան բազմամարդ սրահում, նախաձեռնությամբ «Հայարտան» և «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության, տեղի ունեցավ գրական երեկո՝ նվիրված Լևոն Անանյանի հիշատակին:

Թբիլիսյան արվեստասեր ու գրասեր հանրությունը լավ էր ճանաչում Լևոն Անանյանին, տարբեր միջոցառումների ժամանակ (այդ թվում հենց Հայարտանը կայացած), հաճախ էր հանդիպել նրան, լսել նրա առինքնող խոսքը ու սիրել նրան..Ուստի անվանի հասարակական ու ազգային գործչի անժամանակ մահը խոր ցավ պատճառեց և վիրահային, իսկ լեփ-լեցուն դահլիճն արդեն խոսուն վկայությունն էր այդ սիրո ու կորստյան ցավի: Եվ միջոցառումն, ըստ էության, մի նոր ու յուրովի հանդիպում դարձավ ընթերցողի ու գրողի միջև, որն արդեն Հավերժի ճամփորդ է, իր երկրորդ՝ Անմահության կյանքն է ապրում ու մեզ՝ երկրայիններիս ժամանակի մարտահրավերների դեմ դիմակայելու հնչերանգներով հարուստ մնայուն ձեռագրով ուղղորդում է դեպի ազգապահպանություն, դեպի լեզվապահպանություն, դեպի սեր ու կամուրջներ այլ ժողովուրդների հետ:

......Երեկոն սկսվեց Տերունական աղոթքով ու օրհնությամբ, որ հնչեցրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ապա Անանյանի կենսագրությունը ու նրա՝ որպես ՀԳՄ եռանդուն ու նվիրյալ նախագահի, գրական- հասարակական խոշոր ազգային գործչի, գրողի ու հրապարակախոսի, թարգմանչի ու հրատարակչի, գրականություններ ու մարդկային սրտեր կամրջող բացառիկ մեծ մտավորականի ու մեծատառով մարդու, վրաց ու այլ ժողովուրդների հետ բարեկամական կապերում դիմանկարը ներկայացրեց բանաստեղծուհի, «Կամուրջ» ՀԿ նախագահ Անահիտ Բոստանջյանը՝ հատկապես ընդգծելով Անանյանի անուրանալի դերակատարումը համահայկական միասնական դաշտ (իր երեք բաղադրիչներով Հայաստան-Սփյուռք-Արցախ) ստեղծելու, աշխարհասփյուռ հայ գրողներին միավորելու, հայ գրողին արժևորելու, հայ գրականությունը բարձր պահելու և այն աշխարհին նեկայացնելու բարի գործում: Նա իր խոսքում մեջբերում արեց Անանյանի հանրահայտ «Նամակ թուրք բարեկամիս» ստեղծագործությունից՝ ընթերցելով Արարատի մասին հատվածը: Այնուհետև նա ներկայացրեց Անանյանի գրքերը, այդ թվում «Վայրի կակաչ» վրացերեն ժողովածուն»՝ (թարգմ. Մ, Գոնաշվիլի, Գ. Շահնազար, Մ. Գեուրկովա. Ա. Բոստանջյան):

Ջերմ էր ու սրտառուչ Լևոն Անանյանի ու մեր ժողովրդի հոգեհարազատ բարեկամի, նրա գրչընկերուհու, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու խոսքը՝ սրտի խոր ցավով ու սիրով լի: «Ես կորցրել եմ իմ եղբորը, ում հետ, թվում է, միասին ենք մեծացել, նույն կաթով սնվել, ինչպես Հայոս -Քարթլոս եղբայրները:Եվ սակայն, հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան, ի շահ վրաց ու հայ գրականությունների, բազմաթիվ ծրագրեր իրականացրել միասին, թարգմանական անթոլոգիաներ հրատարակել, գրողների փոխայցեր կազմակերպել....Նրա հիշատակը հավերժ կապրի իմ, մեր գրողների, մեր ազգի սրտում. նա վրացական երեք մրցանակների դափնեկիր էր՝ Ի.Մաչաբելու, Ա. Ծերեթելու, Դ. Գուրամիշվիլու...Արժանավորին արժանին էինք մատուցել...-իր խոսքում ասաց Մ, Գոնաշվիլին ու ընթերցեց Անանյանի «Հեռակա ընթրիք» քերթվածը նվիրված Ռեվազ Միշվելաձեին՝իր թարգմանությամբ:

Լևոն Անայանին նվիրված իրենց բանաստեղծություններն ու մեկական գործ Անանյանից ընթերցեցին ռուսագիր գրողներ Վալերի Հունանյանցը, Արտեմ Կիրակոզովը, Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան, Միխայիլ Անանովը, Գարի Ղալամքարովը (վրացագիր)...Նրանք նաև իրենց երախտագիտությունը հայտնեցին՝ Անանյանին՝ Օտարագիր գրողներին գնահատելու, համաժողովներ կազմակերպելու, նրա մարդկային ջերմ վերաբերմունքի համար...

Լևոն Չիդիլյանը որպես խոնարհումի նշան Անանյանի հիշատակին ընթերցեց նրա արժեքավոր, տագնապի ահազանգ հնչեցնող հոդվածներից մեկը՝ արտագաղթի թեմայով «Տունը, որ չի շինել վարպետ Օհանը», իսկ տողերիս հեղինակը՝ դարձյալ տագնապահարույց մի ուրիշ ստեղծագործություն՝ »Մայրենի լեզվի դասը»....

Անանյանի բանաստեղծություններն իր «Հուշանվեր» գրքից հայերեն, ռուսերեն և անգլերեն ընթերցեցին նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի բարձր դասարանների աշակերտները՝ Լիզա Թորոսյանը, Լիկա Մարգարյանը, Էրիկ Սիմոնյանը...

Լևոն Անանյանն էր, ով այնքան ջերմ առաջաբան գրեց Թբլիսիում անցյալ տարի հրատարակված «Ութ սրտի տրոփ» ժողովածուին՝ թևավորելով երիտասարդ գրողներին......Ուստի հուզիչ էր ու երախտագիտությամբ լի նաև՝ վիրահայ երիտասարդ գրողների՝ Մոնիկա Քուրքչյանի Արմեն Հովհաննիսյանի, Դիանա Տեր Բաղդասարովայի, Լիզա Թորոսյանի խոսքը......

Լևոն Անայանի՝ ՀԳՄ հմուտ ու եռանդուն նախագահի, վրաց ժողովրդի մեծ բարեկամի, հիանալի հրապարակախոսի, սիրով, բարությամբ լեփ-լի անհատականության մասին խոսք ասաց վիրահայ անվանի թարգմանիչ, Անանյանի կողմից միշտ բարձր գնահատված Գիվի Շահնազարը՝ ընթերցելով Անանյանի ստեղծագործություններից մեկն իր թարգմանությամբ:

Իր հետաքրքիր հուշերը՝ կապված Անանյանի հետ ներկաների հետ կիսեց ու Անանյանին որպես մեր ժամանակների խոշոր մտավորականի, ճշմարիտ հրապարակախոսի, հայ-վրաց բարեկամության նորօրյա հիմնասյուներից մեկի ներկայացրեց, նրա սրաթափանց մտքի խորությունն ընդգծեց Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Գրական երեկոյի վերջում Անանյանի մասին գնահատանքի, ափսոսանքի ու հպարտության, նրա սթափեցնող խոսքից դասեր առնելու իր խոսքն ասաց Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը: Նա հատկապես կարևորեց ազգի գլխին դամոկլյան սրի պես կախված մի շարք արդի մարտահրավերների դեմ ուղղված Լևոն Անանյանի տագնապի ղողանջ հնչեցնող ԳԻՐՆ ու ՁԱՅՆԸ, որ այնքան հաճախ էր հնչում ամբիոններից, բեմերից, հավաքույթներից.......«Նա իր ազգի իսկական,ճշմարիտ զավակն էր , ազգի ճակատագրով մտահոգ, մեր ազգային դիմագծի պահպանմամբ միշտ շահագրգիռ, միշտ դեմ արտագաղթին, դեմ Հայաստանի հայաթափմանը, կողմ՝ Հայաստանը հայով պահելուն ու շենացնելուն,-ընդգծեց Սրբազանը՝ հատկապես կարևորելով երեկոյի ժամանակ հնչած «Տունը, որ չի շինել վարպետ Օհանը» հոդվածը. հավելելով նաև Անանյանի մարդկային գեղեցիկ նկարագրի մասին իր բարձր կարծիքը,ինչպես նաև Վրաստանի հետ կապերի, ի մասնավորի Թումանյանի թբիլիսյան տան վերադարձի գործում նրա մեծ դերը:

Հուշ-երեկոն,որին ներկա էին մշակույթի, կրթության, հասարակական- քաղաքական և այլ ոլորտների ներկայացուցիչներ, խոնարհումի անկեղծ ու սրտառուչ տուրք էր մարդկային ու գրական-գործնական հարաբերություններում իր կյանքը ուրիշին օգտակար լինելու սկզբունքի վրա կառուցած Լևոն Անանյանի լուսե հիշատակին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում
Ամենադիտված