«Երևան - Լ. Հ.» ակումբը՝ ՀՀ կանանց ֆուտբոլի 2013 թ. աշնանային մրցաշարի հաղթող
Սպորտ
Հանքավանում ավարտվել է ՀՀ կանանց ֆուտբոլի 2013 թ. աշնանային ստուգողական մրցաշարը: Հաղթող է ճանաչվել «Երևան-Լ.Հ.» թիմը, որը հաղթել է անցկացրած բոլոր 5 խաղերում, ընդ որում` այդ ընթացքում խփելով 26 գնդակ և անառիկ պահելով սեփական դարպասը: Երկրորդ տեղն զբաղեցրել է «ԱՖԴ աղջիկներ» թիմը, իսկ երրորդը՝ «Երևան-Գ.Մ» թիմը: Միաժամանակ քվեարկության արդյունքում որոշվել են մրցաշարի լավագույն ֆուտբոլիստուհիները: Լավագույն դարպասապահ է ճանաչվել Սյուզան Սիրեկանյանը («Երևան-Լ.Հ.»), լավագույն պաշտպան՝ Հեղինե Չոփիկյանը («ԱՖԴ աղջիկներ»), լավագույն կիսապաշտպան՝ Օլգա Օսիպյանը («Երևան-Լ.Հ.»), լավագույն հարձակվող՝ Քրիստինե Գրիգորյանը («Երևան-Լ.Հ.»): Մրցաշարի գլխավոր ռմբարկու է դարձել Քրիստինե Գրիգորյանը («Երևան-Լ.Հ.», 9 գոլ). տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում