Պռոշյանի լարված վիճակը ունեցել է իր հետեւանքները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը դեռեւս սեպտեմբերի 25-ին գրել էր, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի միակ մանկապարտեզում գյուղապետ Արթուր Մուրադյանի «կրուգից» նշանակված տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանի եւ աշխատակիցների' տնտեսվարի ու հաշվապահի միջեւ լուրջ միջադեպ էր տեղի ունեցել:
Երեկ թերթը տեղեկացել է, որ լարված վիճակը ունեցել է իր հետեւանքները: Մանկապարտեզի 6 աշխատակիցներ` տնտեսվարը, հաշվապահը, գործավարը, բուժքույրը, խոհարարի օգնականը եւ դաստիարակներից մեկը, դիմում են գրել ու ազատվել աշխատանքից: Իսկ թե ինչն է եղել պատճառը, թե՛ համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը, թե՛ Սուսաննա Հովհաննիսյանը չգիտեին:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը