Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, որովհետեւ նրա պատճառով կարող են խեղվել ճակատագրեր
Հայկական Մամուլ
«Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, որովհետեւ նրա պատճառով կարող են խեղվել ճակատագրեր». այս խոսքերի հեղինակը ՀՀ զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանն է: Երեկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նա հայտարարել է նաեւ, որ «դատախազի ոչ պրոֆեսիոնալությունը եւ կոռուպցիան դատական համակարգում տեղ չունեն, իսկ նրանք, ովքեր համամիտ չեն լինի այդ կարծիքին, տեղ չեն ունենա համակարգում»:
Հետաքրքիր է, Գ. Կոստանյանը երբեւէ մտածե՞լ է, որ ոչ պրոֆեսիոնալ զինդատախազը եւս չարիք է, ու նրա կայացրած որոշումների համար նույնպես բազմաթիվ մարդկանց ճակատագրեր են խեղվում, իսկ դրա վառ օրինակը վերջերս իր կողմից կատարված որոշումն էր, երբ Ավետիք Բուդաղյանին սպանողներն անմեղ ճանաչվեցին: Այսքանից հետո չարիքից խոսելն առնվազն տարակուսելի է: Հավանաբար այսօր ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ կընտրեն:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը