Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր 

Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ. Օմբուդսմեն

Հայաստան

Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցան բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվում է ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով, ինչի հետևանքով կփակվեն հարակից շենքերի արևն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից: Չնայած այս վեճը գտնվում է դատարանի վարույթում, քաղաքացիները չհավատալով դատարանի արդարությանն ու անաչառությանը՝ որոշեցին իրենց բողոքն արտահայտել ցույցի միջոցով:

Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ խաղաղ և առանց զենքի իրենց ժամանակավոր ներկայությունն էին ապահովել Կոմիտաս փողոցի մայթեզրին և երթևեկելի հատվածում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու և արտահայտելու մտադրությամբ: Երկու և ավելի քաղաքացիների նման գործողությունը ըստ օրենքի բնորոշվում է որպես իրազեկում չպահանջող, խաղաղ, ինքնաբուխ հավաք և այն կարող է տևել մինչև 6 ժամ: («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2, 26 և 27 հոդվածներ): Հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ դիմեցին քաղաքացիներին՝ պահանջելով դադարեցնել ակցիան և որակելով Կոմիտասի պողոտայի երթի խափանումը հասարակական կարգի խախտում: Հավաքը սկսելուց շուրջ 50 րոպե հետո ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների և ցրեց հավաքը:

Համանման մի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Հայաստանի համար նախադեպային և պարտադիր իրավունքի ուժ ունեցող որոշում: Այդ գործով ևս, մի քանի տասնյակ մարդ կազմակերպել էին ցույց՝ հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Այդ գործով ևս Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տեղեկացրել էին ցուցարարներին ցույցի անօրինականության, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու մասին և հրահանգել դադարեցնել ցույցը, մինչդեռ ցուցարարները, չկատարելով ոստիկանության պահանջը, շարունակել էին ցույցը: Հավաքը սկսելուց շուրջ 30 րոպե հետո ոստիկանությունը ֆիզիկական ուժ էր կիրառել, և հավաքը ավարտվել էր ցուցարարների ձերբակալությամբ: (Տես Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի որոշում)

Ոստիկանության գործողությունները համանման այս գործով Եվրոպական դատարանը գնահատել էր ոչ իրավաչափ և դրանք որակել իշխանությունների կողմից հավաքն ավարտին հասցնելու ահնամբերության (անդհանդուրժողականության) դրսևորում: Եվրոպական դատարանը նման իրավիճակում գտավ, որ բացակայում էր ցուցարարների կողմից հասարակական կարգին վտանգ ներկայացնելու վերաբերյալ որևէ ապացույց, բացառությամբ երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքը: Եվրոպական դատարանը սահմանեց, որ հասարակական վայրում կազմակերպված հավաքը, անշուշտ, կարող է հանգեցնել առօրյայի բնականոն ընթացքի, այդ թվում երթևեկության, որոշակի խափանման: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը վճռեց, որ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ հավաքին միջամտությունն անհամաչափ է եղել և անկարգությունների կանխման համար ոչ անհրաժեշտ:

Ուշադրության է արժանի Եվրոպական դատարանի մեկ այլ որոշումը Մահմուդովն ընդդեմ Ռուսաստանի գործով: Այս դեպքում ևս իշխանությունները արգելել էին նոր բազմաբնակարան շինության դեմ ուղղված խաղաղ հավաքի իրականացումը: Չնայած իշխանությունների արգելքին, հավաքն, այնուամենայնվիվ, տեղի էր ունեցել, սակայն ոստիկանության աշխատակիցները դադարեցրել էին խաղաղ հավաքը: Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորելու համար որպես փաստարկ բերել էին «ահաբեկչական գործողությունների բռնկման» վտանգը: Այս գործով ևս Եվրոպական դատարանը ոստիկանության գործողությունները որակել էր որպես մարդու իրավունքների խախտում՝ շեշտելով, որ հավաքի կազմակերպման նկատմամբ արգելքները պետք է միմիայն կիրառվեն հավաքների ընթացքում բռնության և անկարգությունների լուրջ վտանգի առկայության դեպքում, և պետությունը չպետք է ուռճացնի բռնության վտանգը որպես հավաքի կազմակերպման խոչընդոտման միջոց:

Կոմիտաս 5-ում երթևեկության խոչընդոտումը լուրջ վտանգ չէր սպառնում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտի կամ պետական մարմնի բնականոն գործունեության համար: Ավելին, ոստիկանության աշխատակիցներն ունեին հավաքը դադարեցնելու փոխարեն իրավիճակը կարգավորելու այլընտրանք: Ոստիկանությունը կարող էր տրանսպորտային միջոցներին հրահանգել շրջանցել Կոմիտաս փողոցի այդ հատվածը և երթևեկել հարակից Հրաչյա Քոչար կամ Արամ Խաչատրյան պողոտաներով: Անհրաժեշտ էին միայն շրջանցին ուղղված համապատասխան տեխնիկական միջոցների ձեռնարկում, երբ կարող է արգելափակվել տրանսպորտային երթևեկության իրականացման համար նախատեսված պողատայի մի հատվածը: Նման պրակտիկա Երևանում շատ հաճախ կիրառվում է ճանապարհային նորոգման աշխատանքների, պաշտոնական պատվիրակությունների երթևեկության, հրապարակային միջոցառումների և այլ դեպքերում:

Այսպիսով, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, կարող ենք եզրակացնել, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ՝ դրսևորելով անհամբերություն և անհանդուրժողականություն: Բացի այդ, ուսումնասիրելով այդ հավաքի առանձին միջադեպեր, գտնում ենք, որ Ոստիկանությունը խախտել է նաև առանձին մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Նման եզրահանգման հիմնավորումները ներկայացված են ստորև.

1. Զանգվածային լրատվամիջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ (աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15, այսուհետ՝ տեսագրություն) կարելի է նկատել, որ հավաքի մասնակից Արգիշտի Կիվիրյանը, մի քանի դրվագներում չի կատարում ոստիկանության ծառայողների պահանջները, որակելով դրանք անօրինական (տեսագրություն՝ 05:50 - 06:20 րոպեներ): Այնուհետև Ոստիկանության ծառայողները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառում են ֆիզիկական ուժ (գետնին տապալել և/կամ հարվածել)' նույնիսկ վերջինիս կողմից դիմադրության բացակայության պարագայում (տեսագրություն՝ 08:38 - 09:15; 24:14 - 24:55 րոպեներ):

Միևնույն ժամանակ, ակցիային մասնակցող, սակայն արդեն վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ Ոստիկանության կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ և դրսևորվել անհարկի ագրեսիվ վերաբերմունք` հատկապես նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (տեսագրություն՝ 02:30-02:45, 27:38 - 27:48 րոպեներ): Բացի այդ, Ոստիկանության կողմից մեկից ավել անգամներ ֆիզիկական ուժ (քաշքել), ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերվել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ պահին չէին խախտում հասարակական կարգը (տեսագրություն՝ 08:38 - 09:15; 24:14 - 24:55; 02:30 - 02:45, 27:38 - 27:48 րոպեներ)

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը պարտավոր է ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն' Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Եվրոպական դատարանը իր մի շարք նախադեպային որոշումներում հայտնել է, որ հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը պետք է լինի համաչափ և անհրաժեշտ հավաքի ընթացքում դրսևորված անկարգությունների կամ հանցագործությունների կանխման համար (տես' Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի, Իզցին ըննդեմ Թուրքիայի, Գալստյանն ընդդեմ Հայաստանի): Եվրոպական դատարանը սահմանել է նաև, որ երբ անձն արդեն փաստացիորեն վնասազերծվել է, վերջինիս նկատմամբ ուժի չարդարացված կիրառումը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում (տես նաև' Կլասն ընդդեմ Գերմանիայի, Ռեբոքն ընդդեմ Սլովենիայի, Գյունայդինն ընդդեմ Թուրքիայի):

Այսպիսով, վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը իրավաչափ չէ, և նման ուժ կիրառող ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

2. Սկսած ազատության սահմանափակման պահից ակցիային մասնակցող անձանց իրավունքները չեն պարզաբանվել: Վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09) բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)' բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու:

3. Ոստիկանության մի շարք ծառայողներ քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում չեն պահպանել պրոֆեսիոնալիզմը և թույլ են տվել էթիկայի կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես' օգտագործելով անհարգալից, վիրավորական արտահայտություններ (տեսագրություն՝ 21:04-21:53 րոպեներ): Նշվածի առիթ կարող էր հանդիսանալ հատկապես այն, որ ոստիկանության աշխատակիցների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ (օրինակ' անասուն, տեսագրություն՝ 04:50-05:14 րոպեներ): Բայց նույնիսկ, երբ քաղաքացիները վիրավորում են ոստիկանին, դրանով իսկ կատարելով քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, ապա նման իրավիճակներում ոստիկանները պետք է ոչ թե հակադարձեն հայհոյանքներով և վիրավորանքներով, այլ ձերբակալեն հանցանք կատարած անձին և օրենքով սահմանված կարգով ենթարկեն պատասխանատվության:

4. Դրվագներից մեկում Ոստիկանության աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում' սեռական բնույթի գործողություն դրսևորելով ակտիվիստներից մեկի նկատմամբ, ինչն իրենից ներկայացնում է սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով:

5. Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանության աշխատակիցները հավաքի ընթացքում իրականացրել են Ոստիկանության աշխատակցի գործառույթներ (տեսագրություն՝ 16 :07-16 :40 ; 18 :00-18 :45 րոպեներ): Այնինչ, համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի' հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Նման պահանջ է նաև սահմանված ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից հրատարակած «Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց»-ում, որտեղ նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է լինեն հստակորեն և անհատապես ճանաչելի: Համազգեստ կրող նշված անձինք պետք է համազգեստի վրա փակցնեն նույնականացնելու տարբերանշաններ, որոնք չպետք է թաքցվեն կամ հանվեն և պետք է հասանելի լինեն անձանց' հավաքի ժամանակ ընթերցելու համար:

Պաշտպանի աշխատակազմ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է
Ամենադիտված