ԱՄՆ-ի կառավարությունը դադարեցնում է իր աշխատանքը
ԱՄՆ
ԱՄՆ-ն հոկտեմբերի 1-ին մտնում է նոր ֆինանսական տարի` առանց սակայն բյուջեի ընդունման, ինչն, այսպիսով, նշանակում է, որ ԱՄՆ-ի պետական հաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է. գրում է Reuters-ը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ինքը կշարունակի համոզել կոնգրեսին` հնարավորինս շուտ վերսկսել կառավարության աշխատանքները:
Օբաման նշել է, որ բանակը պետք է շարունակի իր աշխատանքը, սակայն չի բացառել, որ պետական աշխատակիցների մեծ մասը ստիպված է չվարձատրվող արձակուրդի գնալ:
Հարյուր հազարավոր պետական աշխատողներ արդեն երկուշաբթի օրվանից դուրս չեն գա աշխատանքի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն