Պայթյուն ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանում. կան վիրավորներ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի տարածքում պայթյուն է որոտացել, որի արդյունքում մի քանի մարդ թեթև վնասվածք է ստացել. տեղեկացնում է CNN-ը:
Պայթյունը որոտացել էր երկուշաբթի երեկոյան` այն բանից հետո, երբ համալսարանի տարածքում անհայտ պատճառներով անջատվել էր էլեկտրականությունը:
Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով` ճամբարում պայթել էր էլեկտրագեներատորը, որից հետո տեղում հրդեհ էր բռնկվել: Ոստիկանությունը հարկադիր տարհանում է իրականացնում:
Ըստ Reuters գործակալության` տուժածներից մեկը հոսպիտալացվել է: Նախնական վարկածի համաձայն` էլեկտրականության անջատումն ու դրան հաջորդած պայթյունը պղնձալարեր գողանալու փորձի հետևանք է եղել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն