Պաշտոնը հավետ չէ. Ռուբեն Հովսեփյանը՝ եղբոր՝ Աղվան Հովսեփյանի մասին (տեսանյութ)
Հայաստան
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր, ՀՀԿ խմբակցության պատգամավամոր Ռուբեն Հովսեփյանը դրական է վերաբերվում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
«Շատ նորմալ, դրական: Մարդը աշխատել է համակարգում և նորմալ էլ կաշխատի»,-պատասխանեց նա:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ հնարավորություն չտվեց Աղվան Հովսեփյանին, Հովսեփյանը պատասխանեց. «Պաշտոնը հավետ չէ»:
Ռուբեն Հովսեփյանի կարծիքով` իր եղբայրը լավ է աշխատել:
Լրագրողի այն հարցին, թե նեղացած չի արդյոք նա, որ իր եղբորը չվերանշանակեցին, Հովսեփյանն ասաց. «Բայց նորից գործի առաջադրվեց, չէ՞` որպես միասնական քննչական մարմնի նախագահ: Ամեն դեպքում՝ ստեղծվում է նոր համակարգ, ու ես ուրախ եմ, որ ստեղծվող համակարգում նրան նախագահը նշանակել է»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից