Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր 

ԿԳՆ կիսատ-պռատ պատասխանը

Հայաստան

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ դպրոցներում երեխաներին պարտադրում են գնել «Լուսապսակ» թերթը, որը հրատարակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Խնդրի վերաբերյալ համապատասխան պարզաբանում ստանալու նպատակով գրավոր Լուրեր.com-ը դիմեց ՀՀ ԿԳ նախարարությանը' ուղարկելով հետևյալ հարցումը.

«Այսօր (հարցումն ուղարկվել է սեպտեմբերի 25-ին-խմբ.) տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ դպրոցներում երեխաներին պարտադրում են գնել «Լուսապսակ» թերթը, որը հրատարակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Քաղաքացիներից մեկն արտահայտել էր իր դժգոհությունը խնդրի վերաբերյալ. «Լուսապսակ» թերթը, որը հրատարակվում է ՀՀ կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ և կոչվում է «Մանկապատանեկան գրական-մշակութային թերթ», ամեն անգամ տալիս են երեխայիս ձեռքը ու ուղարկում տուն: Հաջորդ օրը մենք դրամն ենք ուղարկում:

Վստահ ասում եմ, որ էս թերթն ինձ պետք չի, և երեխայիս էլ, որ երկրորդ դասարանում է ու նոր է սկսել կարդալ, կրկին պետք չէ»:

Լուրեր.com լրատվական կայքի անունից խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին.

1. Որքանո՞վ է քաղաքացու բարձրացրած հարցը համապատասխանում իրականությանը:
2. Այդ թերթը երբևէ կրթական հաստատություններում վաճառքի հանվե՞լ է, թե՞ ոչ:
3. Ի՞նչ ճանապարհով է նշված թերթն իրացվում, այն դեպքում, երբ թերթը կրպակներում չի իրացվում (այս տեղեկությունը ևս Lurer.com լրատվական կայքը ճշտել է)»:

ԿԳՆ պատասխանը շատ չուշացավ, սակայն, ըստ էության վերջիններիս պատասխանից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, ուսումնական հաստատություններում թերթը կարող է իրացվել, քանի որ նախարարության և «Լուսապսակ» ՍՊԸ կողմից կնքված պայմանագրում իրացման եղանակների մասին պայմանագրով որևէ դրույթ նախատեսված չէ:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանից ստացանք հետևյալ պատասխանը.
«Ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված Ձեր հարցման` տեղեկացնում եմ, որ նախարարությունը «Լուսապսակ» ՍՊԸ հետ կնքել է սուբսիդավորման պայմանագիր, որտեղ ամրագրվել է թերթի մեկ օրինակի իրացման գին` 100 դրամ:
Իրացման եղանակների մասին պայմանագրով որևէ դրույթ նախատեսված չէ, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ուսումնական հաստատություններին ամսագիրը ձեռք բերելու համար որևէ պարտադրանք չի եղել»:

Հ.Գ. Ի վերջո, խմբագրությունը նախարարությանը ուղարկել էր կոնկրետ հարցադրումներ՝ իրականացվո՞ւմ է արդյոք դպրոցներում թերթի վաճառք, թե` ոչ, արդյոք քաղաքացու բարձրացրած խնդիրն առկա՞ է դպրոցներում: Հայոց լեզուն հնարավորություն է տալիս պարտադրանքի երևույթին տալ տասնյակ մեղմացուցիչ բացատրություններ, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Անհրաժեշտ էր հստակ ուսումնասիրել հարցը և տալ կոնկրետ պատասխան՝ դպրոցներում այդ թերթը վաճառվո՞ւմ է։ Եթե այո, նախարարությունը տեղյա՞կ է այդ մասին, թե՞ ոչ: Այդ էր պետք լուսաբանել, ոչ թե բավարարվել մի քանի հերթապահ արտահայտություններով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է
Ամենադիտված