Մոուրինյուն բարկացավ և անավարտ թողեց մամլո ասուլիսը (տեսանյութ)
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երեկ Չեմպիոնների լիգայի «Չելսիի» և «Ստյաուայի» միջև կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնվել է սկանդալային իրավիճակում:
Մարզչին բարկացրել է Կևին Դե Բրյունեի վերաբերյալ հարցը, ինչի արդյունքում պորտուգալացին լքել է ասուլիսի սրահը:
«Ֆանտաստիկ է, որ ոչ ոք չի հարցնում Մատայի մասին: Դուք երեք շաբաթվա ընթացքում խոսում էիք նրա մասին, իսկ այժմ էլ` Դե Բրյունեի: Դուք հետաքրքրված չե՞ք այն ֆուտբոլիստներով, ովքեր խաղալու են: Նա հայտացուցակում չի ընդգրկվել, և դա իմ որոշումն է: Ինձ դուր չի գալիս, թե ինչպես է Կևինը մարզվում»,-նշել է Մոուրինյուն։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում