«Օդում վրեժի ծարավ է զգացվում». Յուրգեն Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայում «Օլիմպիկի» հետ կայանալիք խաղից առաջ նշել է.
«Մեկխաղյա որակազրկումը խնդիր չէ: Հումելսն ասաց, որ իր համար նշանակություն չունի` ես առաջին, թե 16-րդ շարքում եմ նստած: Միևնույն է, կարող եմ ազդել խաղի վրա: Երկու տարի առաջ մենք լավ խաղ ցուցադրեցինք «Օլիմպիկի» հետ, սակայն անսպասելի պարտություն կրեցինք, հատկապես` Մարսելում: Այժմ օդում վրեժի ծարավ է զգացվում: Մենք լավ հնարավորություն ունենք վաստակել այն միավորները, որոնք կորցրինք Նեապոլում»,–Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում