Կայացել է ԿԸՀ արտահերթ նիստ
Քաղաքական
Այսօր կայացած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել մարտի 9-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 19-ը և դեկտեմբերի 14-ը:
Նիստի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմած տեղեկանքը: Ամփոփելով ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման ողջ գործընթացը' վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն