2013-ին` օձի խայթոցի 83 դեպք
Հայաստան
Հանրապետության տարածքում 2013թ.-ի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 83 դեպք։ Երևանի բուժհաստատություններ են դիմել 29-ը, իսկ մարզային' 54-ը:
Մարզերից օձի խայթոցից ամենաշատ դեպքերում դիմել են Արմավիրի ԲԿ'17 դեպք։
Արագածոտնի մարզում բուժում է ստացել 9, Արարատում'8, Սյունիքիում և Կոտայքում'7-ական, Լոռիում'5, Տավուշում'1 տուժած: 54-ի դեպքում ներարկվել է հակաթույն, 29-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:
Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 16-ին Արարատի մարզից: 2013-ին օձի խայթոցից մահվան դեպք չի արձանանգրվել։
Նշենք, որ 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել էր օձի խայթոցի 143 դեպք, որից մեկը' մահվան ելքով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից