«Բորուսիա» - «Օլիմպիկ»` 3:0 (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց Մարսելի «Օլիմպիկին»:
Առաջին գոլը գրանցվեց խաղի մեկնարկից 19 րոպե անց: Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին: Հենց այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման:
Երկրորդ խաղակեսում Կլոպի սաներին հաջողվեց ևս երկու գոլ հեղինակել. նախ 52-րդ րոպեին աչքի ընկավ Մարկո Ռոյսը, ապա 79-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Լևանդովսկին դուբլ ձևակերպեց:
Նշենք, որ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Հենրիկ Մխիթարյանը, ով փոխարինվեց 88-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում