Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան
Հայկական Մամուլ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երեւան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նիկոլայ Բորդյուժան Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում, ինչպես նաեւ կայցելեն ՀԱՊԿ ակադեմիային հատկացված շենք' տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին եւ քննարկելու ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը