Գեւորգ Կոստանյանի ստացած ձայներն ուրախացրել են Աղվան Հովսեփյանի թիմին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի ստացած ձայներն ուրախացրել են նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թիմին: Բանն այն է, որ երեկ Գ. Կոստանյանն ավելի քիչ «կողմ» ձայն է ստացել, քան 6 տարի առաջ Աղվան Գառնիկիչը. այն ժամանակ Հովսեփյանի ընտրություններին մասնակցել էր 125 պատգամավոր: Նրանցից կողմ էր քվեարկել 118-ը, դեմ՝ 3-ը, իսկ 4 քվեաթերթիկ էլ ճանաչվել էր անվավեր:
Իսկ ահա երեկ Կոստանյանը ստացել է 103 կողմ, 3 դեմ ձայն, 2 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. երեկ՝ ԱԺ քվեարկության ավարտից հետո, երբ պարզ դարձավ, որ Կոստանյանը խորհրդարանի կողմից նշանակվել է գլխավոր դատախազի պաշտոնում, ՀՀ գլխավոր դատախազության կայքի գլխավոր էջում անմիջապես հայտնվեց նրա լուսանկարը: Իսկ ահա Կոստանյանի կենսագրությունը դեռեւս տեղադրված չէ, թեեւ դատախազի տեղակալների բաժնից նրա անունն ու կենսագրությունն արդեն հանված են:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը