Փախստականների մասին տեղեկատվության հավաքման համար 3.5 անգամ ավել գումար է հատկացվել, քան` կարիքները հոգալու համար
Հայկական Մամուլ
ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն այս տարվա ընթացքում 50 մլն 146 հազար դրամ կամ մոտ 123 հազար դոլար է հատկացրել 2013թ. ընթացքում փախստականների մասին տեղեկությունների մշակման ու տեղեկատվության փոխանակման համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ այդ գումարը տրվել է «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը պետք է փախստականների մասին համապատասխան տեղեկատվություն հավաքագրի, մշակի, մուտքագրի եւ այսպես շարունակ: Այն, որ նման ծրագրերի միջոցով հիմնականում տեղի է ունենում գումարների լվացում, հատնի է շատերին:
Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. միգրացիոն ծառայությունը մոտ 14 մլն դրամ էլ հատկացրել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին՝ փախստականների ընտանիքներով բնակեցված կացարաններում սպասարկման աշխատանքների իրականացման համար: Այսինքն՝ փախստականների մասին տեղեկատվության հավաքման համար մոտ 3.5 անգամ ավելի գումար է հատկացվում, քան փախստականների կարիքները հոգալու համար: Իսկապես որ զավեշտ է:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը