Հետազոտել են արտագաղթի պատճառները
Հայկական Մամուլ
Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, որին ՀՀ Միգրացիոն ծառայությունը և Գիտության պետական կոմիտեն պատվիրել էին հետազոտել արտագաղթի պատճառները, արդեն չորս ամիս զբաղված է հետազոտական այդ աշխատանքներով:
Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին ասել է հետազոտող խմբի ղեկավար Ալբերտ Վարդանյանը:
«25 էջանոց հարցաթերթիկ է, շատ լուրջ հետազոտություն է, մի քանի հարյուր հարցեր են այնտեղ ընդգրկված տարբեր բնագավառների վերաբերյալ»,- ասել է խմբի ղեկավարը: Նա հայտնել է, որ բուն հետազոտությունն արդեն ավարտվել է, այժմ նյութերը մշակվում են և դրանց հիման վրա էլ անալիտիկ խումբը կամփոփի արդյունքները: Արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար հարցվել են 8 հազար քաղաքացի՝ հանրապետության տարբեր մարզերից:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը