Ի տարբերություն ԲՀԿ քաղաքական թևի, գործարար հատվածը հպարտորեն բարձրաձայնում Էր, որ կողմ է քվեարկել Կոստանյանի թեկնածությանը
Հայկական Մամուլ
Ի տարբերություն ԲՀԿ քաղաքական թևի, գործարար հատվածը երեկ հպարտորեն բարձրաձայնում Էր, որ կուսակցությունը կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Պատգամավոր Աբրահամ Մանուկյանին «Հրապարակ»-ը խնդրել է հիմնավորել՝ ինչ սպասելիքներ ունի Կոստանյանից և ինչու է կողմ քվեարկել:
ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Ես ասում եմ՝ դրական եմ վերաբերվում, ես չեմ ասում, որ կողմ եմ կամ դեմ»:
Հարցին, թե արդյոք վերջինիս դրական գնահատանքը պայմանավորված չէ նրա որդու հանգամանքով, ով հաճախ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, Աբրահամ Մանուկյանն ասել է: «Իմ վերաբերմունքը պայմանավորված է իմ վերաբերմունքով, իսկ Ձեր ասածը սուտ է, իմ որդին ոչ մի անգամ.էլ խնդիր չունի»:
Մանրամասներև՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը