26-ամյա վարորդը Իսակովի պողոտայում «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 1-ին` ժամը 23.47-ին, տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ «Աուդի» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեում` «Պիկովայա դամա» գիշերային ակումբի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 33TO305 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդ՝ 1987 թ. ծնված Գոռ Մկրտչյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն