Դավիթ Նալբանդյանը ավարտեց կարիերան
Սպորտ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:
31-ամյա թենիսիստը կորտ դուրս չի եկել ապրիլին Դևսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղից հետո՝ ուսի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով:
Ներկա պահին Նալբանդյանը АТР-ի վարկանշային աղյուսակում 231-րդն է:
Ընդհանուր առմամբ թենիսիստը АТР-ի մրցաշարերում անցկացրել է 575 խաղ և հաղթել 383 անգամ: Իր ակտիվում ունի АТР-ի 11 տիտղոս: Նալբանդյանը խաղացել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի կիսաեզրափակիչներում, իսկ 2002-ին հասել է մինչև Ուիմբլդոնի եզրափակիչ, որտեղ զիջել է Լեյտոն Հյուիտին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում