Տորեսը բաց կթողնի 2 շաբաթ
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ստյաուայի» հետ խաղում ծնկի վնասվածք ստանալու պատճառով բաց կթողնի 2 շաբաթ: Այս մասին հայտարարել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
«Մեր բժիշկները համոզված են, որ Տորեսի վնասվածքն այնքան լուրջ չէ, որքան Վան Գիգելինը: Հստակ ախտորոշումը կիմանանք հետազոտությունից հետո: Սակայն Տորեսն արդեն գիտե, որ չի մասնակցի «Նորվիչի» հետ հանդիպմանը և չի խաղա ազգային հավաքականի 2 խաղերում »,–Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում