Չավին կրկնեց Ռաուլի ռեկորդը
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Սելթիկի» (1:0) հետ հանդիպմանը:
Արդյունքում` 33-ամյա ֆուտբոլիստը տոնեց իր 79-րդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով Չավին հավասարվեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլին: Նշենք, որ ռեկորդային ցուցանիշ է համարվում մրցաշարի պատմության մեջ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում