Եթե «Բորուսիան» միշտ այսպես խաղա, ապա կարող եմ հանգիստ մնալ տրիբունայում. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած Մարսելի «Օիմպիկի» հետ հանդիպմանը (3:0):
«Հիանալի խաղ էր: Մենք պարտավոր էինք բարձր արագությամբ խաղալ: Լավ խաղ ցուցադրեցինք ուժեղ մրցակցի դեմ հանդիպմանը: Թիմս կարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը: Այժմ խմբում մենք լավ դիրք ունենք: Եթե «Բորուսիան» միշտ այսպես խաղա, ապա ես կարող եմ հանգիստ մնալ տրիբունայում: Սակայն այնտեղ մինչև վերջ խաղաղվել պետքա չէ»,–Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետը «Նապոլիի» (1:2) հետ հանդիպմանը 1 խաղով որակազրկվել էր մրցավարի հետ վիճելու պատճառով։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում