Ամերիկացի հանրահայտ երգչուհի Անաստեյշան հեռացրել է կուրծքը
ԱՄՆ
Ամերիկացի հանրահայտ երգչուհի Անաստեյշան կրծքի կաթնագեղծերի հեռացման բարեհաջող վիրահատություն է տարել. տեղեկացնում է Mirror-ը:
Այս տարվա փետրվարին երգչուհու մոտ երկրորդ անգամ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել, ինչի պատճառով նա չեղյալ էր հայտարարել իր հյուրախաղերը Եվրոպայում: Որոշ ժամանակ անց Անաստեյշան որոշել էր կրկնակի մաստեկտոմիա` կաթնագեղձի հեռացում, կատարել:
«Քաղցկեղի հայտնաբերումը դրա ձևավորման վաղ փուլում 2 անգամ փրկեց իմ կյանքը»-հայտարարել է երգչուհին:
Հիշեցնենք, որ կրծքի քաղցկեղը նրա մոտ առաջին անգամ ախտորոշվել էր 2003-ին, որից հետո կատարած վիրահատությունն ու քիմիաթերապիան օգնեցին երգչուհուն կրկին բեմ վերադառնալ:
Անաստեյշան նաև հայտնել է, որ իրեն հիանալի է զգում և շնորհակալ է իր երկրպագուներին ցուցաբերած աջակցության համար:
«Ես կյանքիս նոր էջ եմ սկսում»,-ասել է երգչուհին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)