ԱՄՆ-ն իր երկրից վտարել է 3 վենեսուելացի դիվանագետի
ԱՄՆ
ԱՄՆ-ն իր երկրից վտարել է Վենեսուելայի 3 դիվանագիտական գործիչների, որոնց թվում`արտաքին գործերով հանձնակատարին, երկրորդ քարտուղարին և հյուպատոսին. տեղեկացնում է Associated Press-ը` հղում կատարելով պետդեպարտամենտի իր աղբյուրներին:
Այս քայլն ԱՄՆ-ի կողմից պատասխան արձագանք էր Վենեսուելայի համանման գործողություններին:
Երկուշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր 3 ամերիկյան դիվանագետների վտարման մասին, որոնց թվում` արտաքին գործերով ժամանակավոր հանձնակատարը, ով, ըստ Մադուրոյի, մասնակցություն էր ունեցել Վենեսուելայում էլեկտրամատակարարաման համակարգում սաբոտաժ կազմակերպելու մեջ: ԱՄՆ-ն իր հերթին հերքել էր Կարակասի ներկայացրած մեղադրանքները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)