Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան 

Պատմամշակութային ժառանգության պահպանումն ու ապագային ավանդելը պետության սրբազան պարտքն է

Գիտություն և Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 25-ամյա գործունեությանը նվիրված գիտաժողովի Հայտարարություն

Քաղաքակրթության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Արժեքներ, որոնք յուրովի ներկայացնում են համայն մարդկության ձևավորման, զարգացման ու վերընթացի բացառիկ ուղին: Աշխարհի շատ ու շատ ժողովուրդների նման հայությունը ևս իր բազմադարյան պատմության խաչուղիներում թե՞ պատմական հայրենիքում և թե՞ նրա սահմաններից դուրս ստեղծել է նյութական և հոգևոր մշակութային բացառիկ արժեքներ: Մի հարուստ ժառանգություն, որը համաշխարհային մշակույթի գանձարանի անբաժան մասն է: Միայն պատմական հայրենիքի տասնորդված տարածքում` այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, պահպանված հուշարձաններից շուրջ 25 հազարը հաշվառված են և գտնվում են պետական պահպանության ու հոգածության ներքո: Վերջիններիս պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը արդի և գալիք սերունդների ոչ դյուրին, սակայն հույժ կարևոր գործն են:

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ միշտ չէ հաջողվում ամբողջովին կենսագործել հուշարձանների պահպանության գործին վերաբերող օրենքները և այդ ուղղությամբ զբաղվող հաստատությունները, պետական կառույցներն ու հասարարական կազմակերպությունները դեռևս անելիքներ ունեն: Որոշ հուշարձանների պահպանմանն ու օգտագործմանը վերաբերող օրենքների անտեսում և շրջանցում է նկատվում նաև Հայաստանի հանրապետությունում: Մասնավորապես խոսքը վերաբերում է Երևանի «Փակ շուկա»-յին, որը ներառված է պետության կողմից հաստատված և օրենքով պահպանվող պատմամշակութային ժառանգության անշարժ հուշարձանների ցանկում: Այդ հուշարձանի օտարումը, վերանորոգումն ու վերականգնումը պետք է իրականացնել մասնագիտական խնդիրների համակողմանի քննարկման և մեկնաբանման արդյունքում, ՀՀ օրենսդրության սահմաններում, բացառելով որևէ ապօրինություն և կամայական որոշում:

Տարաժամանակյա հայկական հուշարձաններ են գտնվում ժամանակակից Թուրքիայի արևելյան շրջաններում, հարևան Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում և հայկական այլևայլ գաղթօջախներում (Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Մոլդովա, Լեհաստան, Հունաստան և այլուր): Ցավով պետք է նշել, որ որոշ երկրներում` մասնավորապես Ադրբեջանում և Թուրքիայում, հայկական նյութական ժառանգության արժեքների պահպանության դրվածքը ամենևին չի համապատասխանում հուշարձանապահպան միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԻԿՈՄՈՍ) սկզբունքներին և իրավանորմերին: Միայն 1998-2006 թթ. ընթացքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում (Ադրբեջան) պետական մարմինների թողտվությամբ և հովանավորությամբ մշակութային վանդալիզմի զոհ են դարձել դարձան հայոց շուրջ 27 հազարի հասնող մեծ ու փոքր հայկական հուշարձաններ: Հայկական հուշարձանների պահպանության գործը տակավին բարվոք չէ նաև Թուրքիայում, թեև պետք է արձանագրել, որ վերջին տարիներին թուրքական կառավարության որոշակի ուշադրության շնորհիվ նորոգվել են հայկական մի քանի հոգևոր կոթողներ` ինչպես, օրինակ, Ախթամարի Ս. Խաչ, Դիարբեքիրի Ս. Կիրակոս, Անիի Ս. Գրիգոր և այլ եկեղեցիներ: Սակայն դա տակավին չի կարող գոհացնել ոչ այդ հուշարձանների օրինական տերերին և նրանց ժառանգներին, ոչ էլ ընդհանրապես մշակութային արժեքների գոյատևման խնդիրներով մտահոգ առաջադեմ մարդկությանը: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր քառորդդարյա բոլորանվեր աշխատանքներով հետայսու ևս ամեն ջանք գործադրելու է հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման առաքելությունը կատարելու և կատարելագործելու ուղղությամբ: Նկատի ունենալով համաշխարհային պատմամշակութային ժառանգության բացառիկ դերն ու նշանակությունը տարբեր ժողովուրդների մերձեցման, մշակութային երկխոսության ձևավորման և, ընդհանրապես, մշակութային հանդուրժողականության, համերաշխության ու բարեկամության հաստատման գործում, գիտաժողովի մասնակիցները ևս մեկ անգամ փաստում ու հայտարարում են.

ա) Անցյալի համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանումն ու ապագային ավանդելը յուրաքանչյուր պետության ու հասարակության սրբազան պարտքն ու գալիքի այցեքարտն են:

բ) Հուշարձանների հիմնավոր ուսումնասիրման, պահպանման, օգտագործման և հանրահռչակման համար անհրաժեշտ է տարածաշրջանային երկրների հուշարձանապահպան կառույցների սերտ և անաչառ համագործակցություն:

գ) Մոլորակի բազմազգ հասարակայնությանը մշակութային ժառանգության համապարփակ իրազեկման և մատաղ սերնդի հավուր պատշաճի դաստիարակության համար հրատապ են համատեղ միջազգային գիտաժողովների, մասնագիտական սեմինարների, թեմատիկ երկխոսությունների պարբերական կազմակերպումն ու անցկացումը՝ հուշարձանապահպան միջազգային կազմակերպությունների հովանու ներքո և նրանց անմիջական աջակցությամբ:

դ) Սույն հայտարարությունը գիտաժողովի մասնակիցները փոխանցում են իրենց երկրների հուշարձանապահպան կազմակերպություններին և պարտավորվում են ըստ ամենայնի նպաստել այդ երկրների տարածքներում գտնվող հուշարձանների պահպանության գործի բարելավմանը:

Գիտաժողովի կազմկոմիտե

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան
Ամենադիտված