Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում Մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր 

Արաբկիր-Լոռու մարզ համագործակցության հերթական միջոցառումը բարեգործական շեշտադրում ուներ

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարեսկզբին Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև բարեկամության և համագործակցության ծրագրերի սկիզբ դրվեց: Այս համատեքստում օրերս, արդեն հերթական այցելությամբ Լոռու մարզում էր Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության կանանց խորհրդի անդամները, վարչական շրջանի կրթօջախների տնօրեններ: «Միանշանակ ողջունելի է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած մայրաքաղաքի վարչական շրջաններ- մարզեր բարեկամության ու գործակցության ծրագիրը, և ես ուրախ եմ փաստելու, որ Արաբկիրի ու մեր մարզի միջև այդ հարաբերությունները գնալով ավելի խորն ու ընդգրկուն են դառնում: Այս անգամ էլ նախապես քննարկել էինք, թե ինչ ուղղվածություն ունենա այցելությունը, որպեսզի առավել նպատակային ու օգտակար լինի»,- մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Մարզերի հետ բարեկամության ու գործակցության ծրագիրը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում է: Քաղաքապետը տեղյակ է մարզերի կարիքների մասին, և հենց այդ կարիքներն էլ, լինեն դրանք նյութական, գործնական, կրթական կամ որևէ այլ, հիմք են հանդիսանում մեր հերթական այցելությունների ծրագրերը կազմելիս»,- իր հերթին նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

Այս այցելությունը, օրինակ, համընկել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած «Դու մենակ չես» խորագրով բարեգործական ակցիային, ուստի այն ևս բարեգործական շեշտադրում ուներ:

Քաղաքապետի հոգածությամբ անակնկալներ էին սպասում Վանաձորի մանկատան, խնամքի կենտրոնի, օժանդակ դպրոցի բոլոր փոքրիկ բնակիչներին: Արաբկիր վարչական շրջանի հ. 130 դպրոցի սաներն իրենց հերթին սեփական ձեռքով նվերներ էին պատրաստել երեխաների համար: Մանկատան տնօրենն ու սաները մայրաքաղաքից եկած հյուրերին հպարտությամբ ցույց են տվել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տնկած եղևնին, որին, ինչպես սաներն են ասել, առանձնահատուկ խնամքով են վերաբերվում:

Վանաձորի հատուկ դպրոցի մարզադահլիճը համալրվել է մարզագույքով, որի կարիքը, ինչպես նշել է տնօրենը, դպրոցը շատ ուներ: Նախորդ այցելությանը արաբկիրցիները Երևանի քաղաքապետարանի կողմից մարզպետարանին հարակից այգու համար «Երևան-Վանաձոր» գրառումով գեղեցիկ նստարաններ էին բերել, այս անգամ՝ դեկորատիվ աղբամաններ:

Բարեկամ վարչական շրջանի ներկայացուցիչների այցը եզրափակվել է մայրաքաղաքի և Վանաձորի շնորհալի երեխաների, երաժշտական ու արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ համատեղ համերգային ծրագրով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմ
Ամենադիտված