Համաներման նախագծի քվեարկությունը հետաձգվեց
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում շարունակվեց ՀՀ նախագահի ներկայացրած համաներման առաջարկությունը:
Ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով առաջարկեց Ազգային ժողովին հարցի քվեարկությունը հետաձգել մինչև վաղը:
«Ես բուն առաջարկություններին չեմ անդրադառնա, որովհետև միջնորդելու եմ Ազգային ժողովին` քվեարկությունը հետաձգել մինչև վաղը, որպեսզի Հանրապետության նախագահի համար ընդունելի տարբերակով նախագիծը վերջնականորեն ներկայացվի Ազգային ժողովին, որովհետև այն առաջարկությունները, որոնք ներկայացվեցին, դեռևս պետք է քննարկվեն, ուստի` այս փուլում առաջարկություններին չեմ անդրադառնա: Վաղը ես կանդրադառնամ, թե որ առաջարկություններն են ընդունվել, որոնք` ոչ»,-ասաց Հրայր Թովմասյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն