ԱՄՆ-ի առաջին տիկինը չի թարմացնի իր Twitter-ը ֆինանսական ճգնաժամի պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման Թվիթեր միկրոբլոգի իր էջում հայտարարել է, որ այսուհետ հազվադեպ է թարմացնելու իր գրառումները ԱՄՆ-ում պետական հաստատությունների ֆինանսավորման դադարեցման պատճառով:
«Կառավարությունը ֆինանսավորելու հարցում Կոնգրեսի`օրենք ընդունելու անկարողունակության պատճառով այս էջում նոր գրառումների քանակը կկրճատվի»,-գրել է Միշել Օբաման, ով 500 հազարից ավել հետևորդ ունի բլոգում:
Միշել Օբամայի միկրոբլոգը վարվում է նրա մամլո ծառայության կողմից` բացառությամբ հատուկ նշումներով գրառումների, որոնք անում է առաջին տիկինն անձամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ու Սենատը չեն կարողացել նոր ֆինանսական տարվա բյուջեի հարցում համաձայնության գալ, ինչի արդյուքնում շատ պետական հաստատություններ մնացել են առանց ֆինանսավորման, իսկ շուրջ 800 հազար աշխատակից հարկադիր արձակուրդի է ուղարկվել. տեղեկացնում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)