Մեծ ողբերգություն չէ, որ ես չեմ այցելել ԱՄՆ. Իվանիշվիլի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ենթադրում է, որ դեպի ԱՄՆ իր պաշտոնական այցը, հնարավոր է, արդեն չկայանա, քանի որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինքը մտադիր է հեռանալ քաղաքականությունից: Վարչապետի խոսքերով` շատ մեծ ողբերգություն չէ, որ դեպի ԱՄՆ իր այցը մինչ օրս չի կայացել, չնայած այն հանգամանքին, որ համապատասխան հրավեր ամերիկյան կողմից եղել էր:
«Ես չեմ կարծում, որ դա մի մեծ ողբերգություն է: Մենք առավելագույնս պետք է պահպանենք մեր հարաբերությունները, որպեսզի Վրաստանի ամենամեծ ռազմավարական դաշնակցի շահերը երկրում չթուլանան: Այդ առումով` մենք լավ քայլեր ենք կատարել»,-ասել է Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է Newsgeorgia-ն:
Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները պահպանել և ամրապնդել են ամերիկյան գործընկերների հետ իրենց հարաբերությունները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն