Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում. Ճի՞շտ է, որ Եվրոպայի խաղատներից մեկում 70 մլն եվրո եք պարտվել (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթից հետո վերջինիս հարցով դիմեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Դուք վերջերս եղել եք Եվրոպայում` կազինոյում, քանի որ դուք հանրությանը հայտնի եք որպես խաղամոլ, և այնտեղ կորցրել եք 70 միլիոն եվրո, ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ կորցրած գումարի համար»,-եղավ Փոստանջյանի հարցը:
Վերջինիս ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասաց. «Ձեր ասածը` կազինոյի հետ կապված, ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 միլիոն եվրո: Եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից գոհ լինեք և այդքան չարություն ձեր մեջ չկուտակվեր»,-ասաց Սերժ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն