Երեք գոլը բավական է, սակայն կարող էինք ավելի շատ հեղինակել. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Օլիմպիկի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո sovsport-ին տված հացազրույցում անդրադարձել է խաղին:
«Իհարկե, մենք շատ էինք ցանկանում հաղթել: Մեզ անհրաժեշտ էր 3 միավոր վաստակել, և մենք դա արեցինք: Չեմ կարծում, որ մենք դանդաղ էինք խաղում: Պարզապես մի' մոռացեք, որ սա Չեմպիոնների լիգան է. մենք ստիպված էինք սովորականից ավելի զգույշ գործել: Խմբում ընդամենը 6 խաղ է, ընդ որում, Նեապոլում կրվեցինք: Թիմը շատ լավ գործեց. ցավոք, չստացվեց շատ պահեր իրացնել: Երեք գոլը բավական է. իհարկե, սակայն կարող էինք ավելի շատ հեղինակել: Ցավալի է, որ չխփեցինք»,-նշել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում